Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Աշխարհ
Նիգերիայի իշխանությունները լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատել են Էբոլա տենդով վարակման առաջին դեպքը երկրի մայրաքաղաք Աբուջայում։ Առողջապահության և սոցապ համակարգման նախարար Ալի Պատեի խոսքով՝ վարակված կինը վերջերս Ուգանդայից ինքնաթիռով ժամանել է Նիգերիա։ Այժմ նա մեկուսացված է և անհրաժեշտ բուժօգնություն է ստանում Աբուջայի մասնավոր հիվանդանոցներից մեկում, որտեղ գտնվել է ախտորոշման հաստատումից առաջ մի քանի օր։
Նախարարի խոսքով՝ իրավիճակը վերահսկվում է։ Վիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում ձեռնարկվել են հանրային առողջապահական միջոցառումներ, ուժեղացվել է համաճարակաբանական վերահսկողությունը։ Միաժամանակ սկսվել է հիվանդի հետ շփում ունեցած անձանց հայտնաբերումը։ Պատեի տվյալներով՝ այս պահին նույնականացվել է 44 մարդ, որոնք սերտ շփում են ունեցել հիվանդի հետ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը