Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» «Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» 

«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես եկավ աղմկահարույց գրառմամբ ու տեսանյութով՝ կոչ անելով քաղաքացիներին քվեարկել այն թեկնածուների, այդ թվում՝ քպականների դեմ, որոնք կիրառում են վարչական ռեսուրս կամ դիմում են ապօրինությունների։ Առաջին հայացքից սա կարող է թվալ ժողովրդավարական բարձր գիտակցության դրսևորում, սակայն քաղաքական վերլուծության տեսանկյունից մենք գործ ունենք իշխանական տեխնոլոգիաների դասական, մանիպուլ յատիվ մանևրի հետ։ Փաշինյանը, գիտակցելով տեղերում կուտակված հանրային դժգոհությունն ու վարչական լծակների բացահայտ չարաշահումները, փորձում է կիրառել պատասխանատվության օտարման հին տակտիկան. ստեղծել «բարի, անաչառ ղեկավարի և վատ, օրենք խախտող տեղական կատարողների» կեղծ թեզը։

Սա մի կողմից՝ արտաքին դիտորդների աչքին «ժողովրդավարական ֆասադ» ցույց տալու փորձ է, մյուս կողմից՝ պատասխանատվությունը սեփական անձից ու քաղաքական թիմից քաղաքացու վրա բարդելու ճիգ. իբր թե՝ «ես ձեզ զգուշացրել էի, դուք ինքներդ ընտրեցիք»: Առավել ևս, որ նաև կոչ է անում իրեն «նամակ գրել»:

Մինչդեռ, այս ձևական հայտարարությունների փոխարեն, իշխանությունը պետք է պատասխաներ գլխավոր ու ամենաէական հարցին. ինչպե՞ս ստացվեց, որ երկրում ձևավորվեց վախի, ատելության ու քաղաքական հետապնդումների այնպիսի խեղդող մթնոլորտ, որտեղ մարդիկ ուղղակի հրաժարվում են մասնակցել ընտրական գործընթացներին։ Իշխանական հռետորաբանությունը լիովին կտրված է այն իրականությունից, որտեղ սովորական ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց կալանավորում են, իսկ ընդդիմադիր դաշտի նկատմամբ կիրառվում է բացահայտ իրավական տեռոր։

Բավական է հիշել խորհրդարանական ընտրությունների ընթացքը. իշխանությունը կալանքի տակ պահեց ընդդիմադիր խոշոր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին, ապա ակնհայտ ու շինծու մեղադրանքներով մեկուսացրեց հարյուրավոր ակտիվիստների, քաղաքական գործիչների և կուսակցության համակիրների։ Իհարկե, նմանատիպ պրակտիկա կիրառվել է նաև գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ՝ պիտակավորումներով, հրապարակային սպառնալիքներով, անազնիվ ու լկտի քարոզչությամբ, անձնական վիրավորանքներով և այլն։

Լիովին իջեցնելով ու կաթվածահար անելով ընտրական ողջ պրոցեսը՝ ընտրություններից հետո իշխանությունն անմեղ դեմքով, առանց որևէ ապաշխարանքի կամ մեղայականի, սկսեց հայտարարություններ անել բարձր ժողովրդավարության մասին։ Երևի հենց այդ ներքին ամոթն էլ նրանց տանջում է, որ այժմ ստիպված են դիմել նմանատիպ «բարեպաշտ» լեքսիկոնի։

Այս ամենի հետևանքով համայնքներում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղական ուժեղ դեմքերը նախընտրում են ընդհանրապես չառաջադրվել՝ պարզապես «շառից ու փորձանքից» հեռու մնալու համար։ Երբ տեղական լիդերները դուրս են մնում պայքարից, քաղաքական կուսակցությունները կանգնում են ավագանու՝ անգամ տարրական ցուցակներ կազմելու լուրջ ճգնաժամի առաջ։ Մարդիկ, որոնք ամենօրյա աշխատանքով իրենց հացի փողն են վաստակում, քաջ գիտակցում են, որ ընդդիմադիր ցուցակում հայտնվելն անմիջապես նշանակում է աշխատանքի կորուստ։ Եվ որքան էլ իշխանությունը հերքի սա, տեղերում բոլորը գիտեն, թե ինչպես են իրականացվում աշխատանքից ազատումներն ու ճնշումները. համակարգն այն աստիճան է վախեցրել հանրությանը, որ մարդիկ անգամ շշուկով են վախենում խոսել սեփական իրավունքների մասին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։

Այս ամենին զուգահեռ՝ լրիվ ծավալով գործում են երկակի ստանդարտները և ընտրովի արդարադատությունը։ Եթե ընդդիմության հաղթանակից կամ ակտիվացումից անմիջապես հետո իրավապահ ապարատը վայրկենական գործի է անցնում ու ձերբակալություններ իրականացնում (ինչպես տեղի ունեցավ Վանաձորում, Գորիսում, Բերդում), ապա իշխանական թեկնածուների բացահայտ ապօրինությունները, մամուլում հայտնված ձայնագրությունները, աշխատակիցներին հավաքներին պարտադրված տանելու փաստերը կա՛մ անտեսվում են, կա՛մ արժանանում ձևական, անհետևանք «քննությունների»։

Ի վերջո, Փաշինյանի վերջին տեսանյութերն ու կոչերը ոչ թե ժողովրդավարության, այլ համակարգային խոր ճգնաժամի վկայություն են։ Երբ պետական ապարատը, իրավապահ համակարգն ու վարչական ռեսուրսն ամբողջությամբ ծառայեցված են ընդդիմադիր դաշտը լիովին չեզոքացնելուն, «ապօրինությունների դեմ քվեարկելու» կոչեր անելը դառնում է ընդամենը քաղաքական ֆարս, որով իշխանությունը փորձում է սեփական պատասխանատվությունը մեղմել իր իսկ կողմից ստեղծված վախի ու ճնշումների մթնոլորտում։

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ երեկ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են սկսվել Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, թե «խուզարկություններն ու վարույթային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում» Այնուհետ հայտարարվեց, որ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ու 14 համակիր։ Եթե որևէ մեկի համար իշխանությունների նման վարքագիծն անսպասելի էր, ապա այդ մեկը կատարյալ միամիտ է: Սա այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է եղել բոլոր ընտրությունների ժամանակ, այս ընտրություններն էլ բացառություն չեն: Բա թե՝ նամակ գրեք ինձ... Տեսնես՝ այդ ո՞ւմ հրահանգով են կատարվում բոլոր այս քաղաքական «գործողությունները»՝ իրավականի արհեստական շղարշի ներքո...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» «Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Ուկրաինան պատրաստ է խաղաղության համաձայնագրի՝ ըստ ներկայիս առաջնագծի. Զելենսկին՝ Fox News-ինՉինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումըԻտալիան խստացնում է զանգվածային անկարգություններին մասնակցելու պատիժըԱյնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. ՄակրոնՌուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըՌուսական դիզելային վառելիքը ԱՄՆ կարտահանվի Բալթիկ ծովի նավահանգիստներիցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինNASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղինՌուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր ԼայենՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորներըՄենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթովԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՔրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանըԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըԷբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքըԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՈւկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձՅամալը կրկնել է Մբապեի ռեկորդըՀայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն ԳևորգյանինՍա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես ԻշխանյանՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիՍիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. ԷրդողանՓարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս ենԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՊետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելելՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովCOP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Ամենադիտված