ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, իրավիճակը Լարսում Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ փրկելու Սևանը Արարատի մարզում տղամարդը ներխուժել է տուն, սեռական բնույթի ոտնձգություն արել կնոջ նկատմամբ, ծեծել նրան ու ջարդուփշուր արել տան գույքը Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Հանրապետության տարածքում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել 

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

Հայկական Մամուլ


«Հրապարակ»-ը գրում է.

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի` «ՀՀ-ի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետեւանքների մասին» զեկույցը սառը ցնցուղ է եղել իշխանության համար։ Զեկույցում կետ առ կետ թվարկված են այն հետեւանքները, որոնք կկրի Հայաստանը ԵԱՏՄ պայմանագրի գործունեության կասեցումից հետո: Իսկ այդ հարցը քննարկելու են դեկտեմբերին։ Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, որ իր ռեւերանսները` երկաթուղու եւ ատոմակայանի հետ կապված, կմեղմեն հայ-ռուսական սրված հարաբերությունները, մինչդեռ պարզվում է, որ երկակի խաղերն այլեւս արդյունք չեն տալիս:

Իշխանական շրջանակներում վստահ են, որ Պուտինը չի նահանջելու իր գլխավոր պահանջից, այն է՝ հանրաքվե անցկացնել «ԵՄ, թե ԵԱՏՄ» հարցով: Ըստ իշխանականների, հանրաքվեն Պուտինին պետք է օդուջրի պես, որպեսզի ամրացնի ՌԴ ներկայությունը տարածաշրջանում: Նրանք վախենում են, որ եթե հանրաքվեով հայ ժողովուրդը «ոչ» ասի ԵՄ-ին անդամակցությանը, Մոսկվան Հայաստանում իշխանափոխություն կիրականացնի։

Ըստ մեր աղբյուրի՝ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս խուսանավում է հանրաքվեից, սակայն կարող է ինչ-որ պահի դա այլեւս չհաջողվի։ Իսկ մինչ այդ որոշել են դիմադրել, ցույց չտալ, որ անհանգստացած են զարգացումներից:

Որոշ տեղեկություններով, զեկույցը հրապարակվելուց անմիջապես հետո Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ շտապ առարկություններ կազմել, որոնք հիմնված կլինեն այն պնդման վրա, որ Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ որեւէ կանոն, եւ այս զեկույցն ու ճնշումները հակասում են ԵԱՏՄ պայմանագրին ու միջազգային իրավունքին։ Երեկ ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ հայտարարեց, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական բացասական ազդեցությունը մեծ չի լինելու, իսկ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։ Փաստաթղթում ըստ ոլորտների կանխատեսումներ են արված ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հնարավոր դադարեցման հետ կապված, մասնավորապես՝ որ արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը` գրեթե կիսով չափ, ՀՆԱ-ն` 15.6 տոկոսով, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը` 55.6 տոկոսով, իսկ գազի գինը կաճի 69 տոկոսով եւ այլն:
Պապոյանը, ընդգծելով, որ գազի թանկացումը ցանկալի չէ, ասաց. «Արդյո՞ք դա այնպիսի հետեւանք է ունենալու մեր տնտեսության համար, որից մենք չկարողանանք դուրս գալ` չէ, այդպես չի լինի։ Գնային տարբերության համար մենք, այսպես թե այնպես, վճարել ենք կամ վճարում ենք։ Համարելով գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի՝ ես համարում եմ, որ նույնիսկ ժամանակի ընթացքում շուկայական գներով, այդ թվում՝ գազ գնելը պետք է տրամաբանական լինի, պետք է ադապտացիայով գնանք հասնենք դրան»։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներին՝ հայտարարեց, որ դա համարում են տնտեսական վեճ:
Հիշեցնենք․ սեպտեմբերի սկզբին Հայաստանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների նկատմամբ սահմանափակումները խոչընդոտ ճանաչելու նպատակով: ԵՏՀ կոլեգիան առավելագույնը 3 ամսում պետք է որոշում կայացնի՝ Ռուսաստանի դրած սահմանափակումներն օրինակա՞ն են, թե՞ ոչ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, իրավիճակը ԼարսումՀայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդըՌուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ փրկելու ՍևանըԱրարատի մարզում տղամարդը ներխուժել է տուն, սեռական բնույթի ոտնձգություն արել կնոջ նկատմամբ, ծեծել նրան ու ջարդուփշուր արել տան գույքըԴատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթըՀանրապետության տարածքում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովՔաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» «Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Ուկրաինան պատրաստ է խաղաղության համաձայնագրի՝ ըստ ներկայիս առաջնագծի. Զելենսկին՝ Fox News-ինՉինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումըԻտալիան խստացնում է զանգվածային անկարգություններին մասնակցելու պատիժըԱյնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. ՄակրոնՌուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըՌուսական դիզելային վառելիքը ԱՄՆ կարտահանվի Բալթիկ ծովի նավահանգիստներիցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինNASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղինՌուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր ԼայենՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորներըՄենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթովԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՔրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանըԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըԷբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքըԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՈւկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձՅամալը կրկնել է Մբապեի ռեկորդըՀայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն ԳևորգյանինՍա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես ԻշխանյանՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիՍիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. Էրդողան
Ամենադիտված