Սաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավոր Փոխվարչապետը և պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP-ի նախագծման աշխատանքները քննարկելու Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Դատարանը հաստատել է Մայր Աթոռի իրավասությունը՝ եպիսկոպոսներին պաշտոնից ազատելու հարցում. փաստաբան ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, իրավիճակը Լարսում Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ փրկելու Սևանը Արարատի մարզում տղամարդը ներխուժել է տուն, սեռական բնույթի ոտնձգություն արել կնոջ նկատմամբ, ծեծել նրան ու ջարդուփշուր արել տան գույքը Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Հանրապետության տարածքում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» 

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել են, որպես պատճառ նշվել է դատարանի ծանրաբեռնվածությունը: Սրան դեռ առանձին կանդրադառնանք:

Ինչ վերաբերում է բուն իրողությանը, ապա հազիվ թե կա որևէ մեկը, ով կասկած ունի, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է (վերջին 8 տարվա մեջ՝ 4-րդ անգամ) բացառապես իր քաղաքական հայացքների և գործունեության, նաև՝ աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով: Իսկ նրա ավագ որդին, որ ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվում, փաշինյանական ռեպրեսիվ մարմինների կողմից պատանդառվել է միայն նրա համար, որ Քոչարյանի որդին է:

Ամեն պարագայում, ի՞նչ են ասում փաշինյանական իշխանության Հակակոռուպցիոն կոմիտեն ու դատախազությունը նախագահ Քոչարյանի նկատմամբ անպայման կալանք կիրառելու իրենց կամայական մոտեցումը հիմնավորելու համար: Նրանք ասում են, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է խուսափել քննությունից, ուստի անհրաժեշտ է նրան պահել կալանքի տակ: Կամ թե՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը: Դե, հազիվ թե իրենք էլ իրենց ասածին հավատան, բայց, ինչպես ասում են, այդպես է պետք: Լավ, հավատալ-չհավատալը՝ մի կողմ, բայց չոր փաստերը այսպիսինն են. արդեն նշեցինք, որ սա Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է, և նախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Ռոբերտ Քոչարյանը մշտապես դրսևորել է պատշաճ դատավարական վարքագիծ, ներկայացել է դատական նիստերին, որևէ կերպ որևէ բանից չի խուսափել, չի թաքնվել: Ավելին, երկրորդ նախագահը դեռ 2018-ին Հայաստան վերադարձավ, չնայած հստակ զգուշացված էր, որ փաշինյանական ռեժիմն ուզում է իրեն կալանավորել: Հաջորդը՝ երկրորդ նախագահը, որպես պետական պահպանության ենթակա անձ, շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով գտնվում է ՊՊԾ աշխատակիցների հսկողության ներքո: Չնայած, այսպես թե այնպես, գործնականում առանց այդ էլ հսկողության տակ է: Մի խոսքով, հակակոռուպցիոնի ու դատախազության «փաստարկները» ոչ մի քննադատության չեն դիմանում:

Եվ հետո, ինչի՞ն խոչընդոտի Քոչարյանը, եթե նրան ներկայացված ամբողջ մեղադրանքն այն է, որ նա... կատարել է նախագահի՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունները, կոնկրետ՝ ստորագրել է կառավարության որոշումները: Ինչպե՞ս է խոչընդոտելու, էլի: 20 կամ 25 տարի առաջ ստորագրված որոշումները չեղարկելո՞ւ է:

Պաշտպանական կողմն էլ նշում է, որ կիրառված կալանքը զուրկ է քրեադատավարական հիմքերից և անհամաչափ է, քանի որ իսպառ բացակայում են փախուստի դիմելու կամ քննությանը խոչընդոտելու ռիսկերը: Պաշտպանական կողմը պնդում է, որ գործով անցնող հիմնական մեղադրանքների մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն արդեն լրացել են։

Բացի այդ, մեղսագրվող արարքները ոչ թե քրեորեն պատժելի հանցագործություններ են, այլ եղել են Քոչարյանի՝ որպես պետության ղեկավարի՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնական լիազորությունների և գործառույթների իրականացումը:

Մի խոսքով, այս բոլոր իրավական, իրավաբանական դիտարկումներն ու դիտողությունները լրացուցիչ անգամ հաստատում են. Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է բացառապես ու միմիայն քաղաքական պատճառներով, նրա դեմ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, իսկ նրա որդին էլ ուղղակիորեն քաղաքական պատանդ է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավորՏիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև Փոխվարչապետը և պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP-ի նախագծման աշխատանքները քննարկելուՍտեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանքԴատարանը հաստատել է Մայր Աթոռի իրավասությունը՝ եպիսկոպոսներին պաշտոնից ազատելու հարցում. փաստաբանՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, իրավիճակը ԼարսումՀայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդըՌուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ փրկելու ՍևանըԱրարատի մարզում տղամարդը ներխուժել է տուն, սեռական բնույթի ոտնձգություն արել կնոջ նկատմամբ, ծեծել նրան ու ջարդուփշուր արել տան գույքըԴատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթըՀանրապետության տարածքում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովՔաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» «Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Ուկրաինան պատրաստ է խաղաղության համաձայնագրի՝ ըստ ներկայիս առաջնագծի. Զելենսկին՝ Fox News-ինՉինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումըԻտալիան խստացնում է զանգվածային անկարգություններին մասնակցելու պատիժըԱյնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. ՄակրոնՌուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըՌուսական դիզելային վառելիքը ԱՄՆ կարտահանվի Բալթիկ ծովի նավահանգիստներիցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինNASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղինՌուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր ԼայենՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորներըՄենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթովԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՔրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանըԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըԷբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքըԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՈւկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձՅամալը կրկնել է Մբապեի ռեկորդըՀայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում
Ամենադիտված