Հանրապետության տարածքում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հայաստան
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հնարավոր է նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո և 26-ի գիշերը տեղումներ են սպասվում առանձին շրջաններում։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Մինչև հոկտեմբերի 22-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 22-ին և 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ին, 24-ին, 25-ի գիշերը և 26-ին տեղումներ չեն սպասվում։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը