Արարատի մարզում տղամարդը ներխուժել է տուն, սեռական բնույթի ոտնձգություն արել կնոջ նկատմամբ, ծեծել նրան ու ջարդուփշուր արել տան գույքը
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել մարզի 46-ամյա բնակիչը և հայտնել, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկաններին տղամարդու 44-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 20։50-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով սենյակի բաց դռնից, ներս է մտել, ցուցադրել սեռական օրգանները, հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին, ապա հարձակվել իր վրա։
Ըստ կնոջ հաղորդման՝ տղամարդը աթոռով հարվածել է իրեն, կծել մատը, կոտրել հեռուստացույցն ու պահարանը, ապա դիմել փախուստի։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը