Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ փրկելու Սևանը
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին փոխանցել Բայկալ լճի պահպանման փորձը՝ Սևանի էկոհամակարգը պաշտպանելու նպատակով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է «Պահպանվող Բայկալ» կազմակերպության տնօրեն Ումար Ռամազանովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ջրային ռեսուրսների պահպանության ոլորտում միջազգային համագործակցության փորձ ունի։ Բայկալն ու Սևանը, որպես խոշոր քաղցրահամ լճեր, ռազմավարական նշանակություն ունեն իրենց երկրների համար։
Անդրադառնալով Սևանի բնապահպանական խնդիրներին՝ Ռամազանովը նշել է, որ դրանք կարող են պայմանավորված լինել ոչ միայն կլիմայի փոփոխությամբ, այլև մարդկային գործունեությամբ, մասնավորապես՝ լճի վտակների հարակից տարածքներում և մոտակա բնակավայրերում իրականացվող շինարարությամբ։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է կիսվել իր փորձով, աջակցել հայ գործընկերներին և ներկայացնել բնական տարածքների այցելուների հաշվառման համակարգը, որի միջոցով գիտական հաշվարկների հիման վրա կարգավորվում է զբոսաշրջային ծանրաբեռնվածությունը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը