Դատարանը հաստատել է Մայր Աթոռի իրավասությունը՝ եպիսկոպոսներին պաշտոնից ազատելու հարցում. փաստաբան
Իրավունք
Փաստաբան Արա Զոհրաբյանը, անդրադառնալով Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնվելու հայցով գործի վարույթը կարճելու դատարանի որոշմանը, նշել է, որ եկեղեցու ինքնավարությունը Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող հիմնարար երաշխիք է։
Նրա խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ Հայ առաքելական եկեղեցու ներսում հարաբերությունները կարգավորվում են եկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, ուստի տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։
Զոհրաբյանի գնահատմամբ՝ եկեղեցական իշխանության ձևավորումը, հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող հավասարեցվել սովորական աշխատանքային հարաբերություններին և շրջանցելով կանոնական իրավունքը՝ ենթարկվել աշխարհիկ դատարանների վերահսկողությանը։
Փաստաբանը նաև նշել է, որ դատարանը կարևոր հանգամանք է համարել Սարոյանի՝ նախկինում տված հնազանդության ուխտը, որով հոգևորականը պարտավորվում է մինչև կյանքի վերջ հավատարիմ լինել Մայր Աթոռին և Ամենայն հայոց կաթողիկոսի հրամաններին։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը