Սաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավոր
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի Դամամ քաղաքի «Ֆահդ արքա» միջազգային օդանավակայանը հոկտեմբերի 21-ի երեկոյան ենթարկվել է հարձակման։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը։
Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ութը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։
Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական ուժերին՝ հութիների դեմ պայքարում։ Կոալիցիան ավիահարվածներ է հասցնում հութիների դիրքերին։
Ի պատասխան՝ վերջին շաբաթներին հութիները թիրախավորել են Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը, Սաուդյան Արաբիայի ռազմական օբյեկտները, նավթային ենթակառուցվածքներն ու ծովային նավագնացությունը։ Այս հարվածների հետևանքով թագավորությունում ևս գրանցվել են զոհեր և վիրավորներ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը