Հիլարի Քլինթոն․ «Ես շարունակում եմ հավատալ, որ Պուտինը Թրամփի դեմ կոմպրոմատ ունի»
Աշխարհ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ շարունակում է հավատալ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատ ունի։
Քլինթոնի խոսքով՝ Թրամփը ձգտում է Ռուսաստանի հետ ֆինանսական գործարքներ կնքել՝ ներառյալ նավթի, գազի և կարևոր հանքանյութերի ոլորտներում։ Նա նաև պնդել է, որ քննարկվում են Ուկրաինայի ակտիվների բաժանման և Ռուսաստանին զիջումների գնալու հարցերը։
«Երբ տեսնում եք, թե ինչ է անում Թրամփը, հիշեք հին կարգախոսը՝ հետևեք փողին», — նշել է Քլինթոնը։
Նրա կարծիքով՝ Թրամփի գործողությունների դրդապատճառներից են ուժեղ առաջնորդների նկատմամբ նրա վերաբերմունքը, ֆինանսական շահերը և Պուտինին գոհ պահելու ցանկությունը։ Քլինթոնը ենթադրել է, որ Ռուսաստանի նախագահը կարող է Թրամփի վերաբերյալ լուսանկարներ կամ տեսանյութեր ունենալ, սակայն այս պնդման համար ապացույցներ չի ներկայացրել։
Քլինթոնը նաև քննադատել է Թրամփի վարչակազմի՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման և Ուկրաինային աջակցությունը սահմանափակելու քայլերը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է սահմանափակել Ուկրաինայի համար Starlink և Starshield համակարգերի հասանելիությունը, ինչպես նաև խոչընդոտել եվրոպական երկրների կողմից Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները։
Քլինթոնը հույս է հայտնել, որ հանրապետականների և այլ ուժերի ճնշումը կստիպի Թրամփին հրաժարվել այդ սահմանափակումներից և թույլ տալ եվրոպական երկրներին շարունակել աջակցել Ուկրաինային։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը