Թրամփը ցանկանում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գագաթնաժողովում քննարկվի նաև ապամիջուկայնացման հարցը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հնարավոր եռակողմ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պետք է քննարկվի միջուկային զինանոցների կրճատման խնդիրը։
Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուզ» միացյալ ռազմակայանում լրագրողները ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյոք հնարավոր եռակողմ հանդիպման օրակարգում կարող է ընդգրկվել Ուկրաինայի հարցով կարգավորման թեման։
«Չեմ կարող ասել, քանի որ խոսքը միայն դրա մասին չէ։ Խոսքը ապամիջուկայնացման մասին է։ Այնպես որ, միայն դա չէ։ Այստեղ բազմաթիվ քայլեր են ենթադրվում։ Բայց կարծում եմ՝ սա ամենամոտն է այն բանին, որ դա իրականություն դառնա։ Դուք էլ եք տեսնում այն, ինչ ես եմ տեսնում», — Թրամփի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան մամուլի ծառայությունը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը