Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին՝ 41.8 մլն դրամ
Քաղաքական
Կառավարության որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմին պետական բյուջեից կհատկացվի լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ։
Գումարից 40 մլն 544 հազար դրամը նախատեսված է արտասահմանյան գործուղումների, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝ պետական սեփականություն հանդիսացող կառույցների և տարածքների պայմանների բարելավման համար։
Միաժամանակ որոշվել է վերաբաշխել հասարակական կազմակերպություններին աջակցելու համար նախատեսված, սակայն չօգտագործված 41 մլն 813 հազար դրամը՝ այն ուղղելով վարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին և հավելավճարներին։
Ըստ որոշման՝ լրացուցիչ գումարի անհրաժեշտությունը պայմանավորված է կատարողականի գնահատման արդյունքներով աշխատակիցներին խրախուսելու, ինչպես նաև 2026 թվականի հուլիս-օգոստոսին կառավարության կազմի փոփոխություններից հետո տեղի ունեցած աշխատանքից ազատումների և նոր աշխատակիցների ընդունումների հանգամանքով։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը