ՀՎԿ-ն հորդորում է պատվաստվել գրիպի դեմ և հետևել վարակի կանխարգելման կանոններին
Հասարակություն
ՀՎԿ ազգային կենտրոնը հորդորում է․
Սուր շնչառական վարակներով, այդ թվում՝ գրիպով վարակվելու հավանականությունը նվազեցնելու և բարդություններից խուսափելու համար ՀՎԿ ազգային կենտրոնը հորդորում է հետևել պարզ, բայց կարևոր կանոնների։
Պատվաստվե՛ք գրիպի դեմ։ Սեզոնային գրիպի կանխարգելման արդյունավետ միջոցներից է ամենամյա պատվաստումը, որն օգնում է նվազեցնել նաև հիվանդության ծանր ընթացքի և բարդությունների վտանգը։ Գրիպի դեմ պատվաստման համար դիմեք ցանկացած պոլիկլինիկա։
Հնարավորինս խուսափե՛ք շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից։
Հիվանդության ախտանշանների դեպքում մնացե՛ք տանը և սահմանափակեք շփումները՝ պաշտպանելով նաև ձեր շրջապատին։
Անհրաժեշտության դեպքում դիմե՛ք առաջնային բուժօգնության հաստատության մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին։ Խուսափե՛ք ինքնաբուժումից։
Մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման․ դրանք արդյունավետ չեն վիրուսային վարակների բուժման համար։
Հազալիս կամ փռշտալիս բերանն ու քիթը ծածկե՛ք միանգամյա անձեռոցիկով, այն անմիջապես նետե՛ք աղբամանը։ Անձեռոցիկի բացակայության դեպքում օգտագործե՛ք արմունկի ծալքը։
Հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։
Պարբերաբար լվացե՛ք ձեռքերն օճառով և ջրով, հատկապես՝ հազալուց, փռշտալուց կամ քիթը մաքրելուց հետո։
Ձեր առողջության մասին հոգ տանելով՝ պաշտպանում եք նաև ձեր հարազատներին։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը