Տեխնիկական խափանման պատճառով հարկ վճարողներին չեն տուգանի․ Էդուարդ Հակոբյան
Հասարակություն
Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հաշվետվություններն ուշացրած հարկ վճարողների նկատմամբ տուգանքներ չեն կիրառվի։ Այս մասին հոկտեմբերի 22-ին կառավարության նիստում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այն հարկ վճարողներին, որոնք չէին հասցրել հաշվետվությունները ներկայացնել մինչև հոկտեմբերի 20-ը, հնարավորություն է տրվել դրանք ներկայացնելու նաև հոկտեմբերի 21-ին։
Հակոբյանը պարզաբանեց, որ համակարգի խափանման պատճառը մեծ թվով հաշվետվությունների ներկայացման հետևանքով առաջացած գերծանրաբեռնվածությունն էր։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ քաղաքացիներից բողոք-նամակներ է ստացել հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգի խափանումների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը