Սարդարապատում երեք տղամարդու տներում զենք ու փամփուշտներ են հայտնաբերվել
Իրավունք
Սարդարապատ գյուղի երեք բնակչի տներում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ գյուղի երեք բնակիչ ապօրինի զենք-զինամթերք են պահում։ Տեղեկությունը ստուգվել և հիմնավորվել է, ինչից հետո Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հոկտեմբերի 15-ին կատարված խուզարկությունների ընթացքում 34-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է երեք որսորդական և մեկ օդաճնշիչ հրացան։ 28-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ողորկափող որսորդական հրացան, վառոդ և փամփուշտներ, իսկ 37-ամյա տղամարդու տանը՝ որսորդական հրացան և փամփուշտներ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնել՝ իրավական հետևանքներից խուսափելու համար։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը