Լատվիան 12 միլիոն եվրո է հատկացրել իր արևելյան սահմանների ռազմականացմանը
Աշխարհ
Լատվիայի իշխանությունները պետական բյուջեից 12 միլիոն եվրո են հատկացրել արևելյան սահմանին 27 կիլոմետրանոց հակատանկային խրամատներ և պաշտպանական ամրություններ կառուցելու համար, հաղորդում է Լատվիայի պետական LSM հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտպանության նախարար Ռաիվիս Մելնիսին։
Կառավարությունը երեկ այս գումարը հատկացրել է։ «Այս 12 միլիոն եվրոն մեզ հնարավորություն կտա փորել 27 կիլոմետրանոց հակատանկային խրամատներ և տեղադրել վիշապի ատամներ մոտավորապես նույն հեռավորության վրա», - նախարարի խոսքերն է մեջբերում պորտալը։
Մելնիսը հավելել է, որ այս գումարը կներառի նաև սենսորների գնումը և կայմերի ու հարթակների տեղադրումը։ Պաշտպանական ամրությունները և սարքավորումները կտեղադրվեն սահմաններին՝ որպես Բալթյան պաշտպանության գծի մաս։ Մելնիսը նաև հայտարարել է, որ կառավարությունը բանակցություններ է վարում ընկերությունների հետ «անօդաչու թռչող սարքերի լրացուցիչ գնման և տեղակայման» և «արևելյան սահմանին տեղակայվող նոր ռադարների գնման» վերաբերյալ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը