Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
Աշխարհ
Մոսկվան և Կիևը փոխանակել են զինծառայողների մարմիններ, հաղորդում է «Բելտա» պետական լրատվական գործակալությունը։
«Ռուսական կողմը Ուկրաինային է հանձնել 252 զոհվածի մարմին, իսկ Ուկրաինան՝ 25-ը Ռուսաստանին», - նշվում է հրատարակության մեջ։
Փոխանակումը տեղի է ունեցել բելառուս-ուկրաինական սահմանի «Նովայա Գուտա» անցակետում։
Գործակալությունը պարզաբանել է, որ հանրապետությունում արդեն տեղի է ունեցել ավելի քան 70 մարդասիրական առաքելություն։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը