Բուժքույրը փորձել է դատապարտյալին փոխանցել ականջակալներ և USB լար
Իրավունք
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են բուժքրոջ կողմից դատապարտյալին արգելված իրերի փոխանցումը։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
Ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա խուզարկության է ենթարկվել ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքույրը։
Խուզարկության ընթացքում նրա վերնազգեստի գրպանից հայտնաբերվել են անլար ականջակալներ և USB լար։ Բացի այդ՝ բուժքույրն իր պայուսակից ինքնակամ ներկայացրել է բաժանորդային քարտ՝ հայտնելով, որ նշված իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալներից մեկին։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը