Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին բոլոր բողոքի ցույցերի արգելքի մասին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը, բացառությամբ արհմիությունների կողմից կազմակերպվածների։
«Եթե խոսքը արհմիությունների մասին է, նահանգապետերը կառաջարկեն այլընտրանքային երթուղիներ։ Եթե սրանք արհմիությունների ցույցեր չեն, մենք դրանք կարգելենք այնտեղ, որտեղ հնարավոր է», - ասել է Մակրոնը կաբինետի անդամների հետ առաջիկա ցույցերի վերաբերյալ հանդիպումից հետո։ Նախագահի ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի Facebook-ի էջում։
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ «հիմա բողոքի ցույցերի ժամանակը չէ»։ «Մեզ բոլորիս անհրաժեշտ է վերադառնալ հանգստության», - ասել է նա։
Նա հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած անկարգությունների համար մեղադրել է ձախ ծայրահեղական խմբավորումներին։
«Նրանց նպատակն է ոչնչացնել հանրապետությունը», - ընդգծել է Մակրոնը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը