ՀԷՑ-ի նոր միացման հայտերի աճը պայմանավորված է նաև սակագների նվազեցմամբ․ Պետրոսյան
Տնտեսություն
Հայաստանի էլեկտրական ցանցերին (ՀԷՑ) նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին վերջին տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա փոխանցմամբ՝ տարեսկզբից մինչև այժմ ՀԷՑ է ներկայացվել նոր միացման 15,057 հայտ, որից ավելի քան 9,000 նոր բաժանորդ արդեն միացվել է էլեկտրական ցանցին։
Համեմատության համար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածում ներկայացվել էր 9,030 հայտ, որից ցանցին միացվել էր շուրջ 7,600 նոր բաժանորդ։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում նոր միացման հայտերի թիվը կազմել էր 7,578։
Պետրոսյանի խոսքով՝ նոր բաժանորդ դառնալու հայտերի զգալի աճը պայմանավորված է ինչպես տնտեսության, մասնավորապես՝ կապիտալ շինարարության ծավալների աճով, այնպես էլ ժամանակավոր կառավարման շրջանում նոր միացումների սակագների էական՝ մինչև 40 տոկոս նվազեցմամբ։
Նա նշել է, որ ՀԷՑ-ի մասնագիտական ստորաբաժանումները, առկա մարդկային ռեսուրսների և ոլորտում առկա սահմանափակ կարողությունների պայմաններում, փորձում են հնարավորինս սեղմ ժամկետներում սպասարկել ստացված մեծաքանակ հայտերը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը