Ռումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում Պայմանագրային զինծառայող է մահացել Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են Ֆրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տուն Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները Հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթը Հորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջ Փաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) 

Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ

Քաղաքական

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի առաջիկա մեկ տարվա քաղաքական զարգացումների երեք հնարավոր սցենար է առանձնացրել՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կամ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտ։

Աշոտյանի խոսքով՝ կառավարության նիստից հետո Փաշինյանի հայտարարությունը ցույց է տվել, որ եթե առաջիկա մեկ տարվա ընթացքում նրան չհաջողվի խորհրդարանում ապահովել նոր Սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ աջակցությունը, ապա նա կարող է գնալ արտահերթ ընտրությունների։

Միաժամանակ, ըստ Աշոտյանի, ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ փողոցային պայքարը կսկսեն մեկ անգամ՝ պատեհ պահին։

Նա նշել է, որ Փաշինյանին հեռացնելու սահմանադրական հիմնական գործիքը իմպիչմենտն է, որը կարող է կիրառվել գործող Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկից մեկ տարի անց։ Նույն ժամանակահատվածը, ըստ նրա, կարևոր է նաև Փաշինյանի համար՝ արտահերթ ընտրությունների գնալու հնարավորության տեսանկյունից։

Աշոտյանը ներկայացրել է զարգացումների երեք հնարավոր տարբերակ։

Առաջին սցենարը նոր Սահմանադրության ընդունման գործընթացն է։ Նրա գնահատմամբ՝ դա հնարավոր կլինի, եթե Փաշինյանին հաջողվի խորհրդարանական ընդդիմությունից ստանալ անհրաժեշտ վեց լրացուցիչ ձայն և նոր Սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի։

Երկրորդ սցենարը արտահերթ ընտրություններն են։ Աշոտյանի կարծիքով՝ Փաշինյանը կարող է դիմել այդ քայլին, եթե չկարողանա ապահովել անհրաժեշտ ձայները Սահմանադրության ընդունման համար, իսկ ընդդիմության վարկանիշը նվազի այնքան, որ ընտրությունները նրան ավելի մեծ աջակցություն ստանալու հնարավորություն տան։

Երրորդ սցենարը իմպիչմենտն է։ Ըստ Աշոտյանի՝ այս տարբերակը հնարավոր կլինի, եթե փողոցային պայքարի պայմաններում խորհրդարանում հաջողվի անհրաժեշտ մեծամասնություն ձևավորել՝ ՔՊ-ական պատգամավորների ձայների հաշվին։

Անդրադառնալով ընդդիմության անելիքներին՝ ՀՀԿ փոխնախագահն ընդգծել է երեք առաջնահերթություն՝ թույլ չտալ ընդդիմադիր պատգամավորների անցումը իշխանական ճամբար, պահպանել կամ բարձրացնել ընդդիմության հանրային աջակցությունը և տարբեր նախաձեռնություններով ակտիվ պահել փողոցային պայքարը։

Աշոտյանը հույս է հայտնել, որ ընդդիմության գործողությունները կկանխեն նոր Սահմանադրության՝ իր գնահատմամբ անընդունելի տարբերակի առաջխաղացումը և արտահերթ ընտրությունների միջոցով գործող իշխանության ամրապնդումը, իսկ առավել լավատեսական սցենարի դեպքում կհանգեցնեն իշխանափոխության՝ իմպիչմենտի միջոցով։

Այս մասին Արմեն Աշոտյանը գրել է հոկտեմբերի 22-ին՝ «Ձորաղբյուր» քրեակատարողական հիմնարկից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Ֆոն դեր Լայենը դեռ հույս ունի բռնագրավել ռուսական ակտիվներըՀորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորածՌուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջՂրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում Կիևին
Ամենադիտված