Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը
Սպորտ
Հայ և խորհրդային ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը (ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 21-ին, Երևան) նշում է իր 66-ամյակը։ Նա հայ և խորհրդային բռնցքամարտիկ է, հայ մարզիչ, ԽՍՀՄ վեցակի չեմպիոն (1979, 1981-1983, 1989, 1991), Եվրոպայի եռակի չեմպիոն (1985, 1989, 1991), Աշխարհի գավաթակիր (1985), Աշխարհի չեմպիոն (1989), Բարի կամքի խաղերի երկակի հաղթող (1986, 1990)։
1980 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989)։ Մրցել է 67 և 71 կգ քաշային կարգերում։ 1979 թվականին դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն և ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ ամառային սպարտակիադայի հաղթող՝ առաջին կիսամիջին քաշային կարգում։
1985 և 1989 թվականներին նա ճանաչվել է տարվա աշխարհի լավագույն բռնցքամարտիկ, իսկ 1989 թվականին՝ նաև ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ։ Նա նաև ընդգրկվել է ԽՍՀՄ լավագույն 10 մարզիկների շարքում։
1991 թվականին նա հեռացել է բռնցքամարտից և սկսել մարզչական գործունեություն երիտասարդական մարզական դպրոցում։ 1999-2000 թվականներին նա եղել է Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը