Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի
Իրան
ԱՄՆ-ն հայտնվել է Մերձավոր Արևելքում հակամարտության ձգձգման ծուղակում, սակայն ուժասպառ անող պատերազմը ձեռնտու կլինի Իրանին, որն ունի ստորգետնյա օբյեկտների և արտադրական ամբողջական ցիկլ ունեցող գործարանների զարգացած ցանց։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Ուժասպառ անող պատերազմը ձեռնտու կլինի Իրանին և վնաս կհասցնի Ամերիկային։ Երկարատև պատերազմի պայմաններում առանցքային հարցն այն է, թե արդյոք երկիրը կարող է ապահովել արտադրության, տեղակայման և հակազդման չընդհատվող ցիկլ։ Մենք ցույց ենք տվել, որ կարող ենք վնաս հասցնել հակառակ կողմին», – ասել է նա Drop Site հրատարակությանը տված հարցազրույցում։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը