Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում կիբեռանվտանգության գլոբալ խնդրի պատճառով չեն աշխատում 32 պետական ծառայություններ, ևս չորսը գործում են սահմանափակումներով, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրին։
Իշխանությունների տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում առայժմ կոտրման նշաններ չեն հայտնաբերվել, իսկ լայն հանրությանը հասանելի կենսական կարևորության պետական ծառայությունները չեն տուժել։ Միևնույն ժամանակ սահմանափակ գործառույթներով որոշ ծառայություններ կարող են ժամանակավորապես անջատվել՝ շտկումներ տեղադրելու համար։
Խոցելիությունը հայտնաբերվել է PHP ծրագրավորման լեզվում, որն օգտագործվում է տվյալների մշակման և կայքերում տեղեկատվության ցուցադրման համար։ Աշխարհի տարբեր կազմակերպություններ այժմ փորձում են վերացնել խնդիրը։ Դրա բացահայտմանը մասնակցած հետազոտողներից մեկնը այն անվանել է ամենալուրջը բոլոր այն խնդիրներից, որոնց երբևէ բախվել է։
Ինտերնետային ենթակառուցվածքի աշխատանքն ապահովող Cloudflare ընկերությունը հայտնել է իր ցանցի վրա միլիոնավոր հարձակման փորձերի մասին։ Սակայն առայժմ չկան ապացույցներ, որ այդ փորձերը հաջողվել են։ BBC-ի տվյալներով՝ խոցելիության հայտնաբերման ժամանակ օգտագործվել է արհեստական բանականություն։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը