Հայոց Աշխարհ. «Էրոտիկ տեսարան կառավարության շենքի դիմաց»
Հայկական Մամուլ
«Երեկ կեսօրին մոտ պատահական անցորդներին անչափ հետաքրքրեց այն, թե ինչ է կատարվում կառավարության շենքի դիմաց:
Զարմացած մարդիկ սկզբում մտածեցին՝ երևի ինչ-որ ֆիլմի տեսարան են նկարում, հետո էլ ավելի զարմացան, երբ նկատեցին, որ ֆիլմի հերոսների «դերակատարները» ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարյանն ու «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն են: Իսկ երբ ուշացումով գլխի ընկան, որ կառավարության շենքի մոտ ոչ թէ ֆիլմ է նկարահանվում, այլ անցկացվում է բողոքի ակցիա, անցորդներից շատերը ուղղակի թքեցին ու հեռացան:
Պարզվում է «ավազակապետության» դեմ պայքարի զինանոցը իսկապես հարուստ է, օրինակ, անհնազանդություն կարելի է դրսևորել փողոցում մարդկանց աչքի առաջ պառկելով իրար վրա: Հորիզոնական դիրքը հատկապես, երբ տղամարդը ներքևում է, իսկ կինը նրա վրա, կարող է այնպես շփոթահար անել հասարակական կարգի պահապաններին, որ նրանք հրաժարվեն դօպչել թե ներքևում, թե վերեևում գտնվողներին:
Մանավանդ որ ներքևինը ձեռնմխելի է, իսկ վերևինը անձեռնմխելի»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ