«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի շտապում նիստեր գումարել, քանի որ նրանց հանձնարարական է իջեցվել` քանի դեռ Հայաստանում COP17-ի միջոցառումներն են, եւ դրսից եկած հյուրեր կան, պետք չէ այդ թեման ակտիվացնել:
Ըստ ամենայնի, քննիչ հանձնաժողովի աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի սկզբներին։ Մինչ այդ հանձնաժողովի իշխանական անդամները կաշվից դուրս են գալիս` գաղափարներ են գեներացնում, որ կարողանան հասնել Վեհափառին գահընկեց անելու գերնպատակին։
Ասում են՝ Էդուարդ Աղաջանյանը՝ Դիջեյ Էդոն, անգամ նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ, որը ներկայացնելու է հանձնաժողովի դատին։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը