«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Հայ-ռուսական «եղբայրության» մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների եւ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները հարուցել են Արեւմուտքի զայրույթը:
Փաշինյանի արեւմտյան հովանավորների մոտ մտահոգություն է առաջացել, որ Հայաստանի ղեկավարն աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձ է անում եւ նորից կարող է վերադառնալ Ռուսաստանի գիրկը, ինչպես արել է բազմիցս, երբ Ռուսաստանից ազդակներ է ստացել։ Նաեւ սրանով են պայմանավորված արեւմտյան ՀԿ-ների եւ փորձագետների վերջին օրերի ակտիվացումն ու ՀՀ իշխանության հասցեին ուղղված քննադատությունը։ Այս խմբի մեջ տարբեր անձինք կան, իհարկե։ Առաջամարտիկներից մեկը կարծես Դանիել Իոաննիսյանն է, որը սկսել է խոսել ընդդիմությունից մանդատներ գողանալու, ՔՊ տասովշչիկների եւ այլ երեւույթների մասին, որոնք ակնհայտ են դարձնում հունիսի 7-ին ընտրված իշխանության ոչ լեգիտիմ լինելը։ Իսկ Արթուր Սաքունցը երեկ հայտարարեց, որ ընտրությունների արդյունքների չեղարկման արդյունքում ընտրելու հնարավորությունից զրկված անձանց իրավունքներն են պաշտպանելու՝ ընդհուպ մինչեւ Եվրադատարան։ Արդեն դիմողներ ունեն։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը