«Հրապարակ»․ Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Ռուբեն Վարդանյանը Դիլիջան քաղաքի զարգացման համար 236 միլիոն դոլարի ներդրում է արել։
Հոկտեմբերի 17-ին, ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Տավուշ» հեռուստաընկերության եթերում բանավեճի ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի 1-ին համար Վարդան Ավագյանը հայտարարել է, որ 2022-2023 թվականներից Դիլիջանի համայնքապետարանը, համայնքի ղեկավարին կից ներդրումների խրախուսման եւ քաղաքաշինության խորհուրդը չեն թույլատրել իրականացնել, քաղաքաշինության խորհրդի նիստի օրակարգից հանել են Ռուբեն Վարդանյանի, նրա ընտանիքի, բարեգործական հիմնադրամի կողմից Դիլիջանի լճակի հարակից տարածքի, դրան հարող Ծատուրյան փողոցի բարեկարգման, մանկական այգիների, խաղահրապարակների կառուցման ծրագիրը։
Ավագյանն ասել է․ «Ասեմ ավելին՝ 8 հոդվածով նույնիսկ դատի են տվել պարոն Վարդանյանին։ Փաստը մնում է փաստ, որ պարոն Վարդանյանին դատում է մեկ Ալիեւը, մեկ՝ Դիլիջանի քաղաքապետարանը»։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը