Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում առանց տեղումների եղանակ է սպասվում
Հայաստան
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո և 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը և 26-27-ին տեղումներ չեն սպասվում։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 17-20 մ/վ-ի։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը