ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանապահ զորքերին
Հայաստան
Միացյալ Նահանգները շուրջ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերին։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
Նվիրատվության հանձնման արարողությանը մասնակցել են անվտանգության աջակցության ծրագրերի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։
ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակում տրամադրված օգնությունն ընդգրկում է տրանսպորտային միջոցներ, շտապօգնության մեքենաներ, պաշտպանիչ սարքավորումներ, տեխնիկական սպասարկման գործիքներ և Այրումի սահմանային անցակետի համար նախատեսված ժամանակակից ՏՏ սարքավորումներ։
Դեսպանության փոխանցմամբ՝ սարքավորումները կնպաստեն անցակետի թողունակության մեծացմանը, սահմանների կառավարման կարողությունների ամրապնդմանը և Հայաստանի սահմանապահ զորքերի արդիականացմանը։
ԱՄՆ-ն ընդգծել է, որ աջակցությունը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու և մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժն ապահովելու սահմանապահ զորքերի կարողությունները։ Աջակցությունը ներառում է նաև տարածաշրջանային փոխկապակցվածության համար կարևոր երթուղիների պահպանությունը և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում նախատեսված ուղղությունները։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը