AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 23-ին Եգիպտոս կատարելիք այցի ընթացքում նախատեսում է քննարկել Սուդանում, Լիբիայում և Եմենում տիրող իրավիճակը Եգիպտոսի իշխանությունների հետ, հաղորդում է Associated Press (AP)-ը։
Գուտերեշը ընդգծել է Եգիպտոսի կարևոր դերը Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի կարգավորման գործում, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ակնկալում է, որ Եգիպտոսը կառուցողական դեր կխաղա Սուդանում քաղաքացիական հակամարտության կարգավորման, Լիբիայում կողմերի հաշտեցման և Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթ ապստամբների կողմից Սաուդյան Արաբիայում քաղաքացիական թիրախների վրա հարձակումները կանխելու գործում։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը