Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Աշխարհ
Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ, սա վերջին հինգ տարիների ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժն էր։
Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում տեղի է ունեցել 7 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Պաշտոնական լրատվամիջոցները հայտնել են, որ Նագչու հյուսիսային քաղաքում և շրջակայքում զոհվել է առնվազն 16 մարդ, վիրավորվել՝ 65-ը, իսկ հարյուրավոր շենքեր են փլուզվել։
ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ցնցումները գրանցվել են հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 22:33-ին։
Էպիկենտրոնը գտնվել է Նագչուից 191 կիլոմետր դեպի արևելք-հյուսիս-արևելք, հյուսիսային Տիբեթի նոսր բնակեցված բարձրավանդակային շրջանում։
Չինաստանի պետական հեռարձակող CCTV-ն նշել է, որ այս երկրաշարժը վերջին հինգ տարվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած ամենաուժեղն էր։ Նագչուի մամուլի ծառայության տվյալներով՝ փլուզվել է առնվազն 339 տուն և 20 անասնագոմ։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ որոնողական-փրկարարական գործողություններ անցկացնելու և բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Ներկայումս արտակարգ իրավիճակի գոտում տեղակայված է ավելի քան 1600 փրկարար: Տուժած տարածք է մատակարարվել արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ 1000 նախապես պատրաստված կացարան, 3000 վրան, ճամբարային մահճակալ, լապտերներ և ձմեռային հագուստ:


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը