Ճապոնիայում ուկրաինական Ան-124 ինքնաթիռ է հրդեհվել
Աշխարհ
Ուկրաինական An-124 Ruslan բեռնատար ինքնաթիռը հրդեհվել է Ճապոնիայի Նագոյա քաղաքի մոտ գտնվող Չուբու Սենտրեյր միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ, հաղորդում է NHK-ն։
«Հոկտեմբերի 22-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 19:20-ին, բեռնատար ինքնաթիռի ֆյուզելաժը (կմաղքը) հրդեհվել է Չուբու Սենտրեյր օդանավակայանի թռիչքուղու վրա վայրէջք կատարելու փորձի ժամանակ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը կարճ ժամանակով կանգ է առել թռիչքուղու վրա, ապա հեռացել։ Միջադեպի պատճառով թռիչքուղին փակվել է 15 րոպեով։ Անվտանգության ստուգումից հետո թռիչքները վերսկսվել են, և օդանավակայանն այժմ աշխատում է սովորական ռեժիմով։
Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը