Խոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է, 11 օտարերկրացի վիրավորվել է
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում «Hyundai» մակնիշի ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Վթարի հետևանքով 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ։ Ըստ դեպքի վայրից ստացված տեղեկությունների՝ բոլոր վիրավորները օտարերկրացիներ են։ Նրանց մի մասը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուս մասը՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները, որից հետո նրանց տեղափոխել են բուժհաստատություններ։
Դեպքի վայրում աշխատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները և Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննության շրջանակում պարզվում են վթարի հանգամանքները, ինչպես նաև ավտոբուսի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը