Ֆրանսիայում կուրսանտներին կոչ կանեն աջակցել ոստիկանությանը բողոքի ցույցերի ժամանակ
Աշխարհ
Ֆրանսիայի իշխանությունները կամավոր ոստիկանական կուրսանտներ կհավաքագրեն շաբաթ օրը կայանալիք զանգվածային ցույցերին իրավապահ մարմիններին աջակցելու համար, ուրբաթ օրը հաղորդել է BFMTV-ն։
«Ազգային ոստիկանության վարչությունը կապ է հաստատել ոստիկանական ակադեմիաների, սպաների և հանձնակատարների հետ՝ խնդրելով, որ իրենց ուսուցումն ավարտող կամավոր ոստիկանական կուրսանտները վաղը աջակցություն ցուցաբերեն երկրի տարբեր վայրերում», - ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, մի քանի տասնյակ մարդ արդեն կամավորագրվել է։ Սակայն կուրսանտները անմիջականորեն չեն մասնակցի առաջնագծում կարգուկանոնի պահպանմանը, քանի որ դա օրենքով արգելված է 2022 թվականից։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը