Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը
Քաղաքական
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵ նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցին։
Ապիտոնյանը, ըստ հաղորդագրության, նշանակվել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և հույս է հայտնել, որ իր նշանակումը նոր թափ կհաղորդի Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքներին, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությանը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը