Թրամփը հայտարարել է երրորդ ժամկետով նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու իր իրավունքի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր՝ նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով առաջադրվելու իրավունքի մասին՝ պնդելով, որ 2020 թվականի ընտրությունները կեղծվել են։
«Կարծում եմ՝ ես իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ նրանք խաբեցին։ Նրանք կեղծեցին ընտրությունները», - ասել է Թրամփը Այովայում իր կողմնակիցներին դիմելիս։
Ամերիկացի առաջնորդը կրկին պնդել է, որ երեք անգամ հաղթել է նախագահական ընտրություններում: Նա նաև ընդունել է, որ նախագահի պաշտոնավարման սահմանադրական սահմանափակումը քիչ տեղ է թողնում մեկնաբանությունների համար:
Թրամփը Միացյալ Նահանգների նախագահ է եղել 2017-2021 թվականներին։ Նա կրկին հաղթեց նախագահական ընտրություններում 2024 թվականի նոյեմբերին և պաշտոնը ստանձնեց 2025 թվականի հունվարի 20-ին՝ դառնալով երկրի 47-րդ նախագահը։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխության համաձայն՝ նույն անձը չի կարող երկու անգամից ավելի ընտրվել նախագահ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը