Politico. Եվրոպական խորհրդարանը պահանջել է ավելացնել ֆերմերների ֆինանսավորումը
Աշխարհ
Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) պահանջել է ավելացնել եվրոպացի ֆերմերների ֆինանսավորումը ԵՄ 2028-2034 թվականների բյուջետային ծրագրում, որը ԵՄ երկրները ցանկանում են կրճատել: Եվրոպական Politico հրատարակության տվյալներով՝ հակառակ դեպքում Եվրախորհրդարանի պատգամավորները սպառնում են խոչընդոտել բյուջետային բանակցությունները։
Politico-ն նշում է, որ ԵԽ գյուղատնտեսության և ձկնորսության հարցերով հանձնաժողովը ներկայացրել է այս պահանջը: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ դոնոր երկրները, այսինքն՝ այն երկրները, որոնք ավելի շատ գումար են հատկացնում դաշինքի բյուջեին, քան ստանում են, պահանջում են կրճատել Եվրոպական հանձնաժողովի առաջարկած բյուջետային ծրագրում առնվազն 13%-ով, իսկ որոշ ոլորտներում՝ 17%-ով։
Հրապարակումը նշում է, որ սա լրացնում է այն մարտահրավերները, որոնց բախվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան նոյեմբերի 26-27-ին կայանալիք արտահերթ բյուջետային գագաթնաժողովին նախապատրաստվելիս։
ԵՄ-ի ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությունը, որը, ի թիվս այլ բաների, ապահովում է եվրոպացի ֆերմերներին վճարումները, տասնամյակներ շարունակ եղել է ԵՄ բյուջեի հիմնական կետը: Այն կազմել է բյուջետային միջոցների 40%-ը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը