Չինաստանը հայտարարել է Շտայնմայերի և Սի Ծինփինի միջև հոկտեմբերի վերջին հանդիպման մասին
Աշխարհ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոկտեմբերի 27-31-ը պետական այցով կմեկնի Չինաստան և բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
«Նախագահ Շտայնմայերի այցի ընթացքում նախագահ Սի Ծինփինը բանակցություններ կվարի նրա հետ։ Վարչապետ Լի Ցզյանը և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեջին կհանդիպեն նրա հետ, և երկու կողմերը կարծիքներ կփոխանակեն երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», - ասել է դիվանագետը։
Պեկինից բացի, Շտայնմայերը կայցելի Անհոյ նահանգ։ Մաո Նինգի խոսքով, սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Չինաստան գրեթե ութ տարվա ընթացքում։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը