Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Արտաքին Քաղաքական
Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը՝ այն դիտարկելով որպես երկարաժամկետ խաղաղության հասնելու պայմանների ստեղծման կարևոր գործոն։
Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ջայշանկարը նշել է, որ Հնդկաստանը մասնակցում է տարբեր բազմակողմ կազմակերպությունների հանդիպումներին։ Վերջերս հնդկական պատվիրակությունը մասնակցել է նաև Բաքվում կայացած CICA-ի՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության գագաթնաժողովին։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը։ Սա նաև պայմաններ կստեղծի երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Մենք քննարկեցինք նաև գլոբալ հակամարտությունների հետևանքները»,- ասել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը