«Ուժեղ Հայաստանի» 4 ավագանու անդամ ձերբակալված է, 2-ը՝ տնային կալանքի տակ․ Գևորգյան
Իրավունք
Այսօր առավոտյան «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներում խուզարկություններ են իրականացվել։ Այս պահին Ստեփանավանի ավագանու 4 անդամ ձերբակալված է, ևս 2-ը գտնվում են տնային կալանքի տակ։
Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում հայտնել է պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը՝ նշելով, որ իրենք պատրաստ են ցանկացած սցենարի։
«Եվս 10 անդամի տներում խուզարկություններ են եղել, ձերբակալվածներ կան։ Նրանց տարել են Երևան։ Իրենց գործելաոճն է։ Այս մի քանի օրը պետք է այդպես անեն, քանի որ պարտությունից վախեցած են։ «Ուժեղ հայաստանցիներս» կոտրվող չենք մեր առաջնորդի պես։ Գնալու ենք մինչև վերջ՝ ունենալու համար ուժեղ Ստեփանավան»,- ասել է Գևորգյանը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը