Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
Հասարակություն
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է սպասում անցակետով անցնելուն։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային հերթում գրանցված է 262 ծանրաքաշ բեռնատար, ևս 560-ը գտնվում են կայանատեղիներում։
«Ռազմավարական ճանապարհը բաց է տրանսպորտային միջոցների երթևեկության համար»,- գրել է Մենյայլոն «Մաքս» մեսենջերի իր ալիքում։
Հոկտեմբերի 21-ի տվյալներով՝ էլեկտրոնային հերթում գրանցված էր 117 բեռնատար ավտոմեքենա։
Ռազմավիրական ճանապարհը ցամաքային միակ երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը