COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Տնտեսություն
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող EU4Biodiversity in Sevan ծրագրի պաշտոնական մեկնարկը։
Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Նախաձեռնության նպատակն է նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը, կենսաբազմազանության պահպանությանը, բնապահպանական կառավարման բարելավմանը և կայուն ֆինանսավորման մեխանիզմների զարգացմանը։
Ծրագիրը կարևոր քայլ է «Սևանա լիճ 2050» տեսլականի իրականացման, ջրային էկոհամակարգերի երկարաժամկետ պահպանության և Հայաստանի միջազգային բնապահպանական հանձնառությունների առաջմղման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը