Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը 

Իտալացի քահանան միջնամատ է ցույց տվել Միլանում անկարգությունների մասնակիցներին

Աշխարհ

Իտալացի 65-ամյա քահանա Ջաննիկոլա Մարիա Սիմոնեն հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ Միլանում փողոցային անկարգությունների մասնակիցներից մեկին միջնամատ է ցույց տվել։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ Սանտ-Ալեքսանդրո եկեղեցու մոտ։

Քահանան կանգնած է եղել եկեղեցու մուտքի մոտ, երբ նրա կողքով դիմակներով երիտասարդների մի խումբ է վազել։ Նրանցից մեկը քահանային միջնամատ է ցույց տվել, ինչին Սիմոնեն պատասխանել է նույն ժեստով։ Տեսանյութն արագ տարածվել է համացանցում, և որոշ օգտատերեր նույնիսկ կասկածել են, թե այն կարող է արհեստական բանականության միջոցով ստեղծված լինել։

Իտալական Corriere della Sera թերթի հետ զրույցում քահանան հաստատել է տեսանյութի իսկությունը՝ ընդգծելով, որ իր նպատակը վեճ հրահրելը կամ որևէ մեկի նկատմամբ ագրեսիա դրսևորելը չի եղել։

«Երբ այդ երիտասարդներն անցնում էին կողքովս, նրանցից մեկն ինձ միջնամատ ցույց տվեց։ Նրանք երեխաներ են, ուստի ես չզարմացա։ Ես պատասխանեցի նույն կերպ, բայց առանց որևէ ագրեսիվ մտադրության կամ հետագա զայրույթ հրահրելու ցանկության», — ասել է Սիմոնեն։

Նրա խոսքով՝ ինքը հետևել է հարևանությամբ տեղի ունեցող իրադարձություններին և, նկատելով, որ անկարգությունների մասնակիցները շարժվում են դեպի եկեղեցի ու ցրվում հարակից փողոցներով, որոշել է փակել տաճարը։ Քահանան եկեղեցում ապաստան է տվել զբոսաշրջիկներին և անցորդներին, որոնք փորձում էին փրկվել բռնությունից։ Նրանք այնտեղ մնացել են մինչև իրավիճակի հանդարտվելը։

Սիմոնեն նշել է, որ իր արարքի համար ապաշխարելու պատճառ չի տեսնում, քանի որ որևէ մեկին վնաս չի պատճառել։

«Եթե ես որևէ մեկին հարվածած լինեի, այդ դեպքում՝ այո։ Բայց ես երբեք ոչ մեկի վրա ձեռք չեմ բարձրացրել, նույնիսկ ամենադժվար պահերին», — նշել է քահանան։

Ավելի ուշ նա զրուցել է անկարգությունների որոշ մասնակիցների հետ։ Քահանայի խոսքով՝ նրանցից մեկն ընդունել է, որ հրապարակ էր եկել պարզապես այն պատճառով, որ մյուսներն էլ էին այնտեղ գնում։

Անկարգություններ են տեղի ունեցել Միլանում և Հյուսիսային Իտալիայի այլ քաղաքներում։ Դրանց մասնակիցները թալանել են խանութներ, վնասել շենքեր և հարձակվել ոստիկանների վրա։ Միլանում սկզբնական շրջանում բողոքի ցույցերը կապված են եղել կյանքի թանկացման և հանրային ծառայությունների ոլորտի խնդիրների հետ, սակայն հետագայում իրավիճակը վերածվել է բռնության։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն կատարվածի պատասխանատվությունը վերագրել են անկարգությունների կազմակերպիչներին։ Կրոզետոն տեղի ունեցողը բնութագրել է որպես «հիբրիդային պատերազմի» դրսևորում՝ նշելով, որ պետությունների դեմ կարող են օգտագործվել նաև ոչ ավանդական միջոցներ, այդ թվում՝ TikTok-ը, սոցիալական ցանցերն ու YouTube-ը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար
Ամենադիտված