Թանոսի ձեռնոցը կհայտնվի աճուրդում․ այն զարդարված է վեց իրական թանկարժեք քարերով
Ժամանց
Մարվելի «Վրիժառուները․ անսահմանության պատերազմը» ֆիլմից հայտնի Թանոսի «անսահմանության ձեռնոցի» կրկնօրինակը դեկտեմբերի 8-ին աճուրդի կհանվի Աբու Դաբիում։
East Continental Gems ընկերության պատրաստած ձեռնոցը զարդարված է վեց իրական թանկարժեք քարերով՝ ռուբինով, նռնաքարով, շափյուղայով, ամեթիստով, զմրուխտով և դեղին ադամանդով։ Դրանք խորհրդանշում են Մարվելի տիեզերքում անսահմանության վեց քարերը, որոնցից յուրաքանչյուրը կառավարում է որոշակի ուժ՝ տարածությունը, միտքը, հոգին, իրականությունը, ուժը կամ ժամանակը։
2018 թվականին թողարկված ֆիլմում չարագործ Թանոսն օգտագործում է ձեռնոցը՝ մատների մեկ ճտոցով ողջ կյանքի կեսը ոչնչացնելու համար։
Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ ցուցանմուշը կարող է հետաքրքրել ոչ միայն Մարվելի երկրպագուներին, այլև թանկարժեք զարդերի ու արվեստի հավաքորդներին։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը