ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողի ԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները Ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Lexus»-ն ու «Լադա»-ն, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի «Օպելում» հայտնաբերվել են թմրանյութի նմանվող նյութեր․ 59-ամյա տղամարդը կալանավորված է Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Թանոսի ձեռնոցը կհայտնվի աճուրդում․ այն զարդարված է վեց իրական թանկարժեք քարերով Իտալացի քահանան միջնամատ է ցույց տվել Միլանում անկարգությունների մասնակիցներին Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված 

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:  Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Էջմիածնի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, սահմանված կարգի խախտմամբ 2006 թվականին օտարել են Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող միջնակարգ դպրոցին հարակից՝ 23 մլն 409 հզր 960 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող կիսակառույց մասնաշենքերն ու հողամասերը, որոնք փաստացի ձեռք են բերվել քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կ.Գ.-ի մոր՝ Ն.Մ.-ի կողմից, սակայն առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրանց նկատմամբ գրանցվել է վերջինիս հետ փոխկապակցված անձի՝ Ս.Ս.-ի սեփականության իրավունքը:

Նշված գույքերի հանցավոր ծագումը և պատկանելությունը թաքցնելու նպատակով Ս.Ս.-ն 2020 թվականին նախնական համաձայնություն է ձեռք բերել Էջմիածնի բնակիչ Ա.Հ.-ի հետ՝ նշված գույքերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեում ձևական բնույթ կրող գործարքներ կնքելու միջոցով դրանց հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը խեղաթյուրելու շուրջ:

Ա.Հ.-ի խնդրանքով վերջինիս մտերիմ, ՀՀ կադաստրի կոմիտեի «Սպիտակ» սպասարկման գրասենյակի պետ Մ.Պ.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր ենթակա, նույն գրասենյակի ավագ մասնագետ Ա.Մ.-ին հանձնարարել է կազմել և շրջանառության մեջ դնել նվիրատվության կեղծ պայմանագրեր, որոնց համաձայն՝ Ս.Ս.-ն իբրև նվիրատվությամբ Ա.Հ.-ին է փոխանցել հանցավոր ծագում ունեցող անշարժ գույքերը:

Ավագ մասնագետ Ա.Մ.-ն, կատարելով վերադասի հանձնարարությունը, կազմել  է հանցավոր ծագում ունեցող գույքերը նվիրատվությամբ Ա.Հ.-ին փոխանցելու վերաբերյալ կեղծ պայմանագրերը:

Այնուհետև՝ 2020 թվականի հունիսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Հ.-ն և Ս.Ս.-ն, վերջինին իբրև գույքերի իրական սեփականատեր ներկայացնելու նպատակով դիմումներ են հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ՝ կնքված կեղծ պայմանագրերից բխող իրավունքների գրանցումը կատարելու, ապա՝ կատարումից զերծ մնալու խնդրանքով:

Բացի այդ, Մ.Պ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են ռազմամթերք հանդիսացող շուրջ երեք տասնյակ տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն oժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Ա.Մ.-ի նկատմամբ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), Մ.Պ.-ի նկատմամբ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը)։

Մ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Ա.Մ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Հ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողիԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըEconomist. Մասկը սահմանափակել է Starlink-ի գործունեությունը Կիևին պատժելու համարԱվտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Lexus»-ն ու «Լադա»-ն, նախնական տվյալներով՝ տուժածներ չկանՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ մեղադրյալների թիվը հասել է 24-իԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ«Օպելում» հայտնաբերվել են թմրանյութի նմանվող նյութեր․ 59-ամյա տղամարդը կալանավորված էԱվարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՉինաստանը հայտարարել է Շտայնմայերի և Սի Ծինփինի միջև հոկտեմբերի վերջին հանդիպման մասինԹանոսի ձեռնոցը կհայտնվի աճուրդում․ այն զարդարված է վեց իրական թանկարժեք քարերովԻտալացի քահանան միջնամատ է ցույց տվել Միլանում անկարգությունների մասնակիցներինBloomberg. Արևային վահանակները Նիգերիայում դարձել են հարսանեկան սովորական նվերՔաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազումՄրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածՄեգան Մարքլը բացատրել է, թե ինչու է հեռու պահել հորը երեխաներից՝ նրա դեմ մեղադրանքների ֆոնինPolitico. Եվրոպական խորհրդարանը պահանջել է ավելացնել ֆերմերների ֆինանսավորումըՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան«Նյութամոլությունից օգտվելով՝ նրանց ներքաշել են հակաեկեղեցական գործունեության մեջ»․ Տեր ՎրթանեսԲագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններինԹրամփը հայտարարել է երրորդ ժամկետով նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու իր իրավունքի մասինCOP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրըՎերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվելTF1. Ֆրանսիան հոկտեմբերի 24-ին սպասում է մինչև 500,000 ցուցարարների«Նոայի» դեմ սահմանափակո՞ւմ․ Արփինե Հովհաննիսյանը քննադատել է ՀՖՖ-ի դիրքորոշումըԳերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները«Ուժեղ Հայաստանի» 4 ավագանու անդամ ձերբակալված է, 2-ը՝ տնային կալանքի տակ․ ԳևորգյանԹուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվելՀնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացըՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղելՖրանսիայում կուրսանտներին կոչ կանեն աջակցել ոստիկանությանը բողոքի ցույցերի ժամանակԹրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսըԱրցախի պետական միջոցների ճակատագիրը՝ չլուծված հարց․ պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբԵվրոպայում շոգի պատճառով մահացել է ավելի քան 50,000 մարդԵվս երկու դատական որոշում՝ հօգուտ Մայր Աթոռի․ հոգևորականների կարգալուծության հարցը դատարանի իրավասությունից դուրս էՃապոնիայում ուկրաինական Ան-124 ինքնաթիռ է հրդեհվել«Երևանյան երկխոսության» և Վարշավայի անվտանգության ֆորումի համագործակցությունը կընդլայնվիՎենսը Ռուսաստանի մասին նրա խոսքերից հետո կոշտ է պատասխանել սենատորինՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցումըԹրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտըՀունաստանի խորհրդարանը հաստատել է երեխաների և դեռահասների համար սոցիալական ցանցերի արգելքի մասին օրենքը«Հավերժ մեր սրտերում»․ «Լիվերպուլը» գիրք է նվիրել Դիոգու Ժոտայի հիշատակինԵՄ-ն պատրաստ է վճարել Ուկրաինայի համար նախատեսված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասըՀայ և թուրք լրագրողները ծոնոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներինԱդրբեջանագետ․ Փաշինյանը փորձում է հանրությանը համոզել, որ այլ տարբերակ չկա, քան Ալիևի պահանջներըԻրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար Խոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է, 11 օտարերկրացի վիրավորվել էԹրամփը հայտարարել է, որ իրեն ծեր չի համարում
Ամենադիտված