«Օպելում» հայտնաբերվել են թմրանյութի նմանվող նյութեր․ 59-ամյա տղամարդը կալանավորված է
Իրավունք
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 12-ին իրացրել են թմրանյութի իրացման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունը։
Թաիրովի տարածքում ոստիկանները ձերբակալել են երեք տղամարդու և նրանց տեղափոխել բաժին՝ իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ։
«Օպել» մակնիշի մեքենայում իրավապահները նկատել էին ներարկիչ, ինչից հետո ավտոմեքենան կնքվել և տեղափոխվել էր պահպանվող հատուկ տարածք։
Ուղևորներից մեկի՝ Թաիրովի 59-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է սուբուտեքսի նմանվող դեղահաբ։ Հետագա միջոցառումներով հիմնավորվել է ոստիկանների օպերատիվ տեղեկությունը, ըստ որի՝ տղամարդը փորձել է թմրանյութ իրացնել մյուս երկու անձանց՝ դրա դիմաց արդեն ստանալով 20 հազար դրամ։
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 15-ին կատարված խուզարկության ժամանակ մեքենայում հայտնաբերվել են երկու կոտրված սրվակ, դեղահաբ և թմրանյութի նմանվող հեղուկով ներարկիչ։
Նույն տղամարդու տանը հայտնաբերվել են նաև չմշակված ափիոն, մոտ 28 գրամ մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր։
59-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը