Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
Իրավունք
Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր Ստեփանավանում ևս 10 անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից։
Նույն քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ընդհանուր 24 անձի։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել կուսակցության ևս 10 անդամի տներում։
Նրա խոսքով՝ Ստեփանավանի ավագանու չորս անդամ ձերբակալված է, ևս երկուսը գտնվում են տնային կալանքի տակ։ Գևորգյանը նաև նշել է, որ ձերբակալվածներին տեղափոխել են Երևան։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը