Ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Lexus»-ն ու «Լադա»-ն, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. փոխանցում է shamshyan.com-ը։
Ժամը 18։15-ի սահմաններում Ձորագյուղ բնակավայրի 1-ին փողոցում բախվել են «Lexus» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Lexus»-ը մասամբ հայտնվել է դաշտում. նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։ Նրանք սահմանազատել են վթարի տարածքը։
Դեպքի առթիվ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում կազմվում են փաստաթղթեր։ Պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը