Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողի
Աշխարհ
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների նոր փոխանակում են իրականացրել, որի շրջանակում յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողի։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ վերադարձված ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվում։ Նրանց հետ է նաև Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Յանա Լանտրատովան։
Ուկրաինայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լյուբինեցն էլ հայտնել է, որ տեղի է ունեցել քաղաքացիական անձանց փոխանակում, որի արդյունքում յուրաքանչյուր կողմից վերադարձվել է յոթ մարդ։
Հոկտեմբերի 22-ին կողմերը փոխանակել են նաև զոհվածների աճյունները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 252 մարմին, իսկ Ուկրաինան Ռուսաստանին՝ 25-ը։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ 2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների 18 փոխանակում։ Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին, երբ յուրաքանչյուր կողմ վերադարձրել էր 103 զինծառայողի։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը